Թուրքիան մտադիր է կարճ ժամանակահատվածում ավարտել Էլ Բաբի ազատագրումը


Թուրքիան մտադիր է կարճ ժամանակահատվածում ավարտել Էլ Բաբի ազատագրումը

  • 16-11-2016 13:04:03   | Թուրքիա  |  Միջազգային

«Սիրիական ազատ բանակ»-ի ուժերը թուրքական զորքերի աջակցությամբ վճռականորեն շարժվում են դեպի սիրիական Էլ Բաբ քաղաք, որը գրավված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը Պակիստան թռչելուց առաջ: Նա այնտեղ է ուղևորվում պաշտոնական այցով: 
««Սիրական ազատ բանակի» ուժերը գտնվում են Էլ Բաբից 2 կիլոմետր հեռավորության վրա: Նրանք գործում են մեր աջակցությամբ: Այս պահին քաղաքի կողմից դիմադրություն է ցուցաբերվում` ի դեմս ԻՊ ահաբեկիչների, սակայն մենք հույս ունենք շատ ժամանակ չծախսելով, այնուամենայնիվ, ավարտել գործողությունը»,- ասել է նա: 
Նշվում է, որ օգոստոսի 24-ից Թուրքիան «Սիրաիական ազատ բանակ»-ի հետ համատեղ իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը, որի նպատակն է մաքրել Թուրքիայի Սիրիայի հետ սահմանին գտնվող շրջաններն ԻՊ ահաբեկիչներից և այդ վայրում անվտանգության գոտի ստեղծել: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային