Վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան դեսպան է նշանակել Իսրայելում
16-11-2016 13:24:15 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հաղորդել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանի պաշտոնում ընտրվել է վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Քեմալ Օքեմը:
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտնել է Անկարայում և տեղեկացրել, որ Իսրայելն էլ իր հերթին դեսպան է նշանակել Թուրքիայում:
Ինչպես հայտնի է դարձել նոյեմբերի 15-ին, Իսրայելի արտգործնախարարությունը Լոնդոնում իր դեսպանատան խորհրդական և Ադրբեջանում նախկին դեսպան Էյթան Նաեին նշանակել է Թուրքիայում դիվանագիտական առաքելության ղեկավար:
Թուրքական դիվանագիտությունը նախատեսում է կարճ ժամկետներում ավարտել դիվանագիտական առաքելություն իրականացնողների նշանակումը: