Մերկելը պատրաստվում է 4-րդ անգամ իր թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնում


Մերկելը պատրաստվում է 4-րդ անգամ իր թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնում

  • 16-11-2016 14:33:50   | Գերմանիա  |  Միջազգային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է  նույն պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել 4-րդ ժամկետում:
Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ  մասին հայտարարել է Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը: 
 
Նրա խոսքերով` Ա. Մերկելը լցված է վճռականությամբ և պատրաստ է իր ներդրումն ունենալ միջազգային լիբերալ արժեքների ամրապնդմանը, սակայն նա չպետք է դա անի միայնակ: 
Այդ հարցում ըստ Ռետգենի` անհրաժեշտ է Արևմուտքի երկրների աջակցությունը: 
Նշվում է, որ Ա. Մերկելը դաշնային կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Վերջին ամիսների ընթացքում նրա վարկանիշն ընկնում է, քանի որ շատ գերմանացիները դժգոհ են Գերմանիայի իշխանություններից միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու հետ կապված խնդիրները լուծել չկարողանալու պատճառով: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play