Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են С-400 համակարգերի շուրջ բանակցությունների մասին


Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են С-400 համակարգերի շուրջ բանակցությունների մասին

  • 18-11-2016 18:17:52   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ միջին և մեծ հեռահարությամբ С-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր ձեռք բերման վերաբերյալ:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքր Իշիկը: 
Նրա խոսքերով` իրենք С-400 համակարգերի ձեռք բերման շուրջ բանակցություններ վարում են ոչ միայն Ռուսաստանի, այլև ուրիշ երկրների հետ, որոնք ունեն նման համակարգեր: 
Ֆ. Իշիկի փոխանցմամբ` Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ դրական է: 
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել թուրքական ազգային զենիթահրթիռային համակարգեր մշակելու վերաբերյալ հնարավոր համագործակցության մանրամասների շուրջ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային