Գերմանիայի արտգործնախարարությունում հայտարարել են «նորմանդյան քառյակի» նախարարների սպասվող հանդիպման մասին
21-11-2016 17:32:17 | Գերմանիա | Միջազգային
Մոտ ապագայում Ուկրաինայում կարող է կայանալ ճգնաժամային կարգավորման «Նորմանդյան քառյակի» նախարարների հանդիպումը:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Վերջինս պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատել, քանի որ դեռևս անհրաժեշտ է շփումներ երեք գործընկերների` Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի, միջև:
Մ. Շեֆերի խոսքերով` մինսկյան համաձայնագրերի իրականացման շուրջ «ճանապարհային քարտեզի» վրա աշխատանքը, որի պատրաստման ժամկետների մասին Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ղեկավարները պայմանավորվել են Բեռլինում հոկտեմբերի 20-ին, ընթանում են «դանդաղ և բարդ»:
Նա նշել է, որ երբեմն քայլեր են կատարվում առաջ, երբեմն` հետ: «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո հրադադարի խախտման քանակն ավելացել է և հասել մի մակարդակի, որն իրենք երբեք չեն տեսել. «Չնայած վերջին օրերին` իրավիճակը մի քիչ լավացել է, սակայն չի կարելի ասել, որ ճգնաժամը հաղթահարված է»: