Ռուսաստանը որոշել է 49 տարով մնալ Սիրիայում


Ռուսաստանը որոշել է 49 տարով մնալ Սիրիայում

  • 21-11-2016 18:58:35   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանը ծրագրում է Սիրիայի հետ 49 տարով համաձայնագիր կնքել Տարտուսում իր ռազմածովային ուժերի համար բազա ստեղծելու մասին:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Ռուսաստանի անվտանգության և պաշտպանության հարցերով դաշնային խորհուրդի ղեկավար Վիկտոր Օզերովը նշել է, որ իրենք Սիրիա են եկել երկար ժամանակով, ուստի ենթակառուցվածքների բարելավումն ինչպես օդանավակայանում, այնպես էլ իր տեղակայման շրջանում ամբողջությամբ, համարվում է խնդիր, որը պետք է լուծվի տեսանելի ապագայում: 
Նա նաև հավելել է, որ բազան կկարողանա ընդունել առաջին աստիճանի նավեր, այդ թվում ավիակիրներ և ատոմային սուզանավեր: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային