«Իսկանդերների» տեղակայումը Կալինինգրադի մարզում ԱՄՆ-ն համարում է սպառնալիք Եվրոպայի համար


«Իսկանդերների» տեղակայումը Կալինինգրադի մարզում ԱՄՆ-ն համարում է սպառնալիք Եվրոպայի համար

  • 22-11-2016 11:58:42   | ԱՄՆ  |  Միջազգային

Ռուսաստանի կողմից «Իսկանդեր» և  С-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը Կալինինգրադի մարզում վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար:
 
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: 
Նրա խոսքերով` «Իսկանդերների» և С-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումն այդ վայրում ապակայունացնում է եվրոպական անվտանգությունը: Միևնույն ժամանակ Քիբրին ընդունել է, որ Ռուսաստանն իրավունք ունի տեղակայի իր սովորական և միջուկային զինտեխնիկան սեփական տարածքում: Նա հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս խոսել է նման քայլի հնարավորության մասին` ի պատասխան այն մարտահրավերներին, որոնք Քիբրիի կարծիքով պահանջում են նման պատասխան: 
Դիվանագետը կոչ է արել Մոսկվային ձերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք չեն ծառայում Եվրաատլանտյան գոտում կայունության և անվտանգության ամրապնդման նպատակին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային