Թրամփը կոչ է արել ամերիկացիներին միավորվել


Թրամփը կոչ է արել ամերիկացիներին միավորվել

  • 24-11-2016 12:55:46   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-յան միկրոբլոգում Երախտիքի օրվա նախօրեին հաղորդագրություն է տարածել, որտեղ միավորման կոչով դիմել է բոլոր ամերիկացիներին, փոխանցում է Gazeta.ru-ն:
 
«Ես աղոթում եմ, որպեսզի Երախտիքի այս օրը մենք սկսենք հաղթահարել այն, ինչը բաժանում է մեզ և սկսենք առաջ շարժվել, քանի որ մեկ ազգը պետք է ամրապնդվի ընդհանուր նպատակների ու միասնական որոշումների շուրջ», - նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Թրամփը նաև հավելել է, որ թեև երկար ու ցավոտ քաղաքական քարոզարշավն արդեն ավարտվել է, սակայն հուզմունքն ու լարվածությունը միանգամից չի կարող թոթափվել:
Բացի այդ, նորընտիր նախագահի կարծիքով ԱՄՆ-ի բնակչությունը հնարավորություն ունի պատմական փոփոխությունների հասնել Վաշինգթոնում, որպեսզի ապահովվի երկրի անվտանգությունը և համայնքների բարգավաճումը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play