Անգելա Մերկելը կողմ է հանդես եկել Անկարայի և Բրյուսելի միջև բանակցությունների դադարեցմանը կապված Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ


Անգելա Մերկելը կողմ է հանդես եկել Անկարայի և Բրյուսելի միջև բանակցությունների դադարեցմանը կապված Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ

  • 30-11-2016 13:12:15   | Գերմանիա  |  Միջազգային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է հանդես եկել դադարեցնել Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները:
 
tass-ի փոխանցմամբ` նա այդ մասին հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության նիստի ընթացքում: 
Ա. Մերկելը նշել է, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունների գործողությունները թույլ չե տալիս անցնել բանակցությունների նոր փուլի: 
Ինչպես նշում է Bild-ը, կանցլերը խորհուրդ է տվել Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավորներին բացատրել տվյալ դիրքորոշումը ընտրական շրջաններում քաղաքացիների հետ շփումների ընթացքում: 
Նշվում է, որ նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել Անկարայի և Բրյուսելի միջև ընթացող բանակցությունների դադարեցմանը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային