ԻՊ-ը ստանձնել է Օհայո նահանգի համալսարանի վրա ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը


ԻՊ-ը ստանձնել է Օհայո նահանգի համալսարանի վրա ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը

  • 30-11-2016 13:40:10   | ԱՄՆ  |  Հասարակություն

«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հանդես են եկել հայտարարությամբ և ստանձնել Օհայո նահանգի համալսարանի վրա կատարված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:
 
Դեքպը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ օրը, երբ ահաբեկիչը մեքենայով ներխուժել է ուսումնական հաստատության տարածք, վրաերթի ենթարկել մի քանի ուսանողների, ապա դանակով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցրել նրանց:
Նշվում է նաև, որ ԻՊ-ի զինվորը կրակել և սպանել է մեկ ոստիկանի:
Interfax-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է 11 մարդ:
ԻՊ-ը տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել է, որ հարձակումն իրականացվել է ազգությամբ Սոմալիից 18-ամյա Աբդուլ Ռազակ Ալի Արթանի կողմից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play