Լավրովը հաստատել է Ռուսաստանի շփումները սիրիական զինված ընդդիմության հետ
01-12-2016 15:15:14 | Ռուսաստան | Միջազգային
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը Թուրքիայի մասնակցությամբ շփումներ է իրականացնում Սիրիայում զինված ընդդիմության հետ:
Interfax-ի փոխանցմամբ` նա, մասնավորապես, նշել է. «Մենք երբևէ չենք խուսափել ոչ մի տեսակ շփումներից ցանկացած քաղաքական ընդդիմադիր խմբավորումների և դաշտային հրամանատարների հետ: Եվ քանի որ մեր թուրք գործընկերները նույնպես կապ ունեն նրանց հետ, ներառյալ դաշտային հրամանատարներին, բնականաբար մենք տեղեկատվությամբ ենք փոխանակվում միմյանց հետ այն մասին, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում այդ միջավայրում և փորձում ենք նրանց մաս դարձնել այս խնդրի լուծման հարցում»:
Միաժամանակ Ս. Լավրովը նշել է, որ հասկանալի պատճառներով իրենք չեն բարձրաձայնելու տարվող աշխատանքների մանրամասների մասին, սակայն դրանք ընթանում են պրոֆեսիոնալ մոտեցմամբ: