Գերմանիան սահմանափակում է ԵՄ այլ երկրներից ներգաղթյալներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը


Գերմանիան սահմանափակում է ԵՄ այլ երկրներից ներգաղթյալներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը

  • 02-12-2016 12:09:48   | Գերմանիա  |  Միջազգային

Եվրոպական միության երկրների քաղաքցիները կարող են Գերմանիայում սոցիալական աջակցության համար դիմել միայն այն դեպքում, եթե հինգ տարի բնակվեն այդ երկրի տարածքում: Այս մասին համապատասխան օրինագիծը Բունդեսթագը հաստատել է երեկ ուշ երեկոյան:
 
Interfax-ի փոխանցմամբ`  այս միջոցառումն ուղղված է գերմանական սոցիալական բարձր նպաստներով հրապուրված ներգաղթյալների հոսքի դեմ: 
Մասնավորապես, այն ենթադրում է, որ շատ օտարերկրացիներ այլևս չեն կարողանա սոցիալական օգնության համար դիմել Գերմանիայում աշխատանք փնտրելու ընթացքում:  
Որպես հիմնավորում նշվում է, որ Գերմանիայում սոցիալական աջակցության հույս կարող են ունենալ միան նրանք, ովքեր ապրում, աշխատում և հարկեր են վճարում հենց այդ երկրում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային