Ճապոնիան ուժեղացրել է միակողմանի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ


Ճապոնիան ուժեղացրել է միակողմանի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ

  • 02-12-2016 12:54:32   | Ճապոնիա  |  Միջազգային

Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան ընդլայնում է միակողմանի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ` ի պատասխան այս տարվա սեպտեմբերին կատարված 5-րդ միջուկային փորձարկման:
 
Interfax-ի փոխանցմամբ` Ճապոնիայի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այս տարի Հյուսիսային Կորեան շարունակեց իր վտանգավոր գործունեությունը` կատարելով երկու միջուկային փորձարկում և արձակելով 20-ից ավելի բալիստիկ հրթիռներ: 
Նա նաև ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նոր պատժամիջոցային բանաձևը` ուղղված Հյուսիսային Կորեայի դեմ: Ս. Աբեն նաև նշել է, որ նշյալ բանաձևը հստակորեն ընդգծում է միջազգային հանրության վճռականությունը տալ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներին ավելի լայնամասշտաբ պատասխան:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային