Ղազախստանի 25-ամյակի կապակցությամբ շուրջ 30 հազար քաղաքացիներ համաներման կարժանանան


Ղազախստանի 25-ամյակի կապակցությամբ շուրջ 30 հազար քաղաքացիներ համաներման կարժանանան

  • 02-12-2016 13:31:30   | Ղազախստան  |  Հասարակություն

Ղազախստանի 25-ամյակին նվիրված համաներումը կարող է վերաբերել երկրի շուրջ 30 հազար բնակիչներին:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալ Յոհան Մերկելը: 
Ըստ նրա` առայժմ դժվար է հստակ թիվ նշել, քանի որ օրինագիծը դեռևս ընդունված չէ, սակայն իրենք մոտավոր հաշվարկել են 30 հազար մարդու: 
Ղազախստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ շնորհվող համաներման մասին օրինագիծն առաջ է քաշվել հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից և ներկա պահին ներկայացված է խորհրդարանում: 
Համաներման մասին օրինագծը ենթադրում է քրեական պատասխանատվությունից ազատել հիմնականում սոցիալապես խոցելի խմբերին պատկանող քաղաքացիներին, անչափահասներին, հղի կանանց, կանանց, ովքեր ունեն անչափահաս երեխաներ, տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին, ինչպես նաև այն անձանց, ովքեր կատարել են մանր և ոչ շատ ծանր հանցագործություններ: 
Ընդգծվում է, որ համաներումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր կատարել են վտանգավոր հանցագործություններ, որպեսզի բացառվի երկրում քրեածին իրավիճակը: Օրինագծի ընդունման դեպքում երկրում համաներումը կիրականացվի 2017 թվականի առաջին կիսամյակից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play