Հալեպում հիվանդանոցի հրետանային հրթիռակոծման արդյունքում ռուս ռազմական բժիշկուհի է զոհվել


Հալեպում հիվանդանոցի հրետանային հրթիռակոծման արդյունքում ռուս ռազմական բժիշկուհի է զոհվել

  • 05-12-2016 17:16:02   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական Հալեպ քաղաքում զինված ընդդիմադիրների կողմից հիվանդանոցի հրետանային հրթիռակոծման արդյունքում ռուս ռազմաբժիշկուհի է զոհվել:
 
tass-ի փոխանցմամբ` ևս երկուսը` ստացել են մարմնական վնասվածքներ: Այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկոն: 
Ըստ նրա` հիվանդաոցի հրետանային հրթիռակոծումը սկսվել է այսօր ժամը 12:21-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, երբ տեղի բնակիչների ընդունելություն է իրականացվել: Արդյունքում ականներից մեկն ընկել է ուղիղ հիվանդանոցի ընդունարանի վրա, որտեղ էլ մահացել է բժշկուհին: 
Ի. Կոնաշենկոյի փոխանցմամբ` բացի ռուս ռազմաբժիշկներից տուժել են նաև բնակիչներ: Նա նաև նշել է, որ հիվանդանոցն անկասկած, հրթիռակոծել են ընդդիմության զինյալները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play