Բակո Սահակյանն ընդունել է «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի<br /> ղեկավար Զորի Բալայանին<br />


Բակո Սահակյանն ընդունել է «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի
ղեկավար Զորի Բալայանին

  • 28-12-2009 16:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանի եւ «Արմենիա» առագաստանավի անձնակազմի հետ եւ շնորհավորել նրանց նավարկության առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, Բ.Սահակյանը նշել է, որ արշավախմբի կողմից իրականացվող նախաձեռնությունը առանձնահատուկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար եւ հանդիսանում է հայի հավատքի, խիզախության, կամքի եւ միասնականության եւս մեկ վկայություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական