Օբաման կոչ է արել Թրամփին ահաբեկչության դեմ պայքարին չվերաբերել որպես ԱՄՆ-ի և իսլամի միջև պատերազմի


Օբաման կոչ է արել Թրամփին ահաբեկչության դեմ պայքարին չվերաբերել որպես ԱՄՆ-ի և իսլամի միջև պատերազմի

  • 07-12-2016 12:01:07   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ելույթով, որում նա պաշտպանել է իր մոտեցումն ահաբեկրության դեմ պայքարի խնդրի դեմ, այդ թվում արտասահմանում խոշոր ամերիկյան ռազմական զորախմբի տեղակայման և խոշտանգումների մերժումը:
tass-ի փոխանցմամբ, բացի այդ ամերիկացի գնացող առաջնորդը կոչ է արել իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին ահաբեկչության դեմ պայքարում չգործել այնպես, կարծես թե խոսքը գնում է «Միացյալ նահանգների և իսլամի միջև ընթացող պատերազմի մասին»:  
Նման վերաբերմունքն ըստ Բ. Օբամայի` հղի է ոչ միայն ահաբեկչությունների թվի ավելացմամբ և դրանցում ամերիկացիների մահվամբ, այլև այն սկզբունքների կորստով, որոնք իրենք պահպանում ու պաշտպանում են: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային