Ռուսասատանը և Իրանը 80 տոկոսով ավելացրել են առևտրային շրջանառությունը
13-12-2016 13:30:34 | Իրան | Միջազգային
Այս տարի Ռուսաստանը և Իրանը 80 տոկոսով ավելացել են առևտրային շրջանառությունը: gazeta-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքերով` իրենց հաջողվել է նախորդ տարվա համեմատությամբ առևտրային շրջանառությունն ավելացնել 80 տոկոսով:
Ա. Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ֆինանսական վճարումների քանակն ընթացիկ տարում եռապատկվել է:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը և Իրանը շուտով համաձայնագիր կստորագրեն Իրանի համար 2,2 մլրդ եվրոյի չափով երկու վարկ տրամադրելու մասին: Ռուսասատանի Էներգետիկայի նախարարը հստակեցրել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը հնարավոր է ընդունվի դեկտեմբերի 26-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմ»-ը և Իրանը համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին: