Շվեդիայի արտգործնախարարը, չնայած իսրայելական իշխանությունների կողմից իրեն ընդունելու մերժումներին, պատրաստվում է մեկնել Իսրայել
13-12-2016 14:17:51 | Շվեդիա | Միջազգային
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրեմը հայտարարել է, որ մտադիր է այցելել Իսրայել` չնայած իսրայելական իշխանությունների կողմից իրեն ընդունելու մերժումներին: interafx-ի փոխանցմամբ` այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը:
Վերջինս հաղորդում է, որ Վալստրեմը հանդիպում է խնդրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահույի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն մերժում է ստացել «աշխատանքային գրաֆիկի անհամապատասխանության պատճառով»:
Շվեդիայի արտգործնախարարության ղեկավարը մեկ անգամ չէ որ իսրայելական իշխանությունների քննադատությամբ է հանդես եկել: Նա, մասնավորապես, մեղադրել է Իսրայելին պաղեստինցիներին արտադատական սպանությունների մեջև կոչ արել միջազգային հետաքննություն իրականացնել