Ամերիկայի Միացյալ նահանգները ևս տասը տարով երկարաձգել է պատժամիջոցների ժամկետները Իրանի նկատմամբ: tass-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Associated Press (AP)-ը` տեղեկացնելով, որ համպատասխան փաստաթուղթն ուժի մեջ է մտել հինգշաբթի կեսգիշերին:
Համաձայն ամերիկյան օրենսդրության` այդ ժամանակահատվածում նախագահ Բարաք Օբաման կամ պետք է ստորագրեր փաստաթուղթը, կամ այն մերժեր, սակայն նա ոչ մեկն է արել, որ մյուսը, հետևաբար փաստաթուղթն ավտոմատ կերպով դարձել է օրենք:
Օբամայի նման դիրքորոշումն անսպասելի որակելով` պարբերականը հիշեցնում է, որ նա ավելի վաղ, նախատեսել էր ստորագրել օրինագիծը: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը, ԱՄՆ-ի վարչակազմը գտնում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքը երկարաձգելու անհրաժեշտություն չկա, սակայն այն չի խանգարում, որպեսզի Իրանը կատարարի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Է. Շուլցի խոսքերով` փաստաթղթում կան դրույթներ, որոնք թույլ են տալիս ԱՄՆ պետքարտուղարին կատարել բացառություններ պատժամիջոցների համար կապված միջուկային ծրագրի հետ. «Դա համապատասխանում է և օրենքի պահանջներին, և մեր պարտավորություններին: Այդպիսով մենք հետագայում ևս կգործենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում»: