Սիրիական հակամարտության կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղ բնակչության տարհանման վերաբերյալ
17-12-2016 13:15:52 | Սիրիա | Միջազգային
Այսօր սիրիական Հալեպ քաղաքի արևելյան հատվածից քաղաքացիական հասարակությանը տարհանելու հետ կապված նոր համաձայնագիր է ձեռք բերվել: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին Al Arabiya հեռուսատաալիքին տված հարցազրույցում հայտարարել է սիրիացի ապստամբների առաջնորդներից մեկը` Ֆարուկ Աբու Բաքրը:
Նա, մասնավորապեսն, նշել է, որ գործողության ընթացքում տարհանվելու են երկու շիական բնակավայրերի բնակիչներ: Դրանք են Ֆուա և Կեֆրայան, որոնք պաշարված էին Իդլիբ նահանգում գտնվող զինյալների կողմից:
Համաձայնագրի մանրամասների մասին առավել ստույգ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
Նշվում է, որ նախօրեին Հալեպի արևելյան թաղամասերից բնակիչների տարահանումը դադարեցված է: ԶԼՄ-ների տվյալներով` շիա իշխանամետ աշխարհազորայինների ներկայացուցիչները պահանջել են ապահովել վերոնշյալ վայրերից բնակչության տարհանումը` որպես արևելյան Հալեպից տարհանման գործողությունների շարունակման պայման: