Թրամփի ընկերությունը դադարեցնում է Ադրբեջանում և Վրաստանում իրականացվելիք զարգացման ծրագրերը


Թրամփի ընկերությունը դադարեցնում է Ադրբեջանում և Վրաստանում իրականացվելիք զարգացման ծրագրերը

  • 17-12-2016 15:16:46   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը դադարեցնում է մի քանի երկրներում զարգացման ծրագրերում ունեցած մասնակցությունը: korrespondent.net-ի փոխանցմամբ` Trump Organisation-ը հետ է վերցրել Ադրբեջանում և Բրազիլիայում զբոսաշրջային վայրերում հյուրանոցներ կառուցելու մասին համաձայնագրի լիցենզիան, ինչպես նաև պատրաստվում է նման քայլի գնալ նաև Վրաստանում: 
 
Դ. Թրամփի փաստաբան Ալան Գարտեն հայտարարել է, որ վերոնշյալ երկրներում կառուցապատողները չեն կարողացել իրականացնել լիցենզավորված համաձայնագրի պայմանները: Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է գործերի նորմալ ընթացքին, այլ ոչ թե շահերի բախում առաջացնելու վտանգների նվազեցմանը: Միևնույն ժամանակ նշվում է, որ այդ ծրագրերից Թրամփի դուրս գալը կարող է նշանակել գործնական հարաբերությունները դադարեցնելու ձգտում, ինչը կարող է վնաս հասցնել նախագահի պաշտոնում ընտրված Թրամփի հեղինակությանը: 
Հաղորդվում է, որ Ադրբեջանում Trump Organisation-ի գործընկեր է Անար Մամեդովը, ով երկրի տրանսպորտի նախարարի որդին է: Վերջինիս ամերիկացի դիվանագետներն անվանում են չափազանց կոռումպացված անգամ Ադրբեջանի չափանիշներով: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային