Հալեպում հայտնաբերվել են խոշտանգված սիրիացիների գերեզմաններ


Հալեպում հայտնաբերվել են խոշտանգված սիրիացիների գերեզմաններ

  • 27-12-2016 12:55:59   | Սիրիա  |  Հասարակություն

Ռուս զինվորականների Հալեպի ազատագրված շրջաններում հայտնաբերել են զանգվածային գերեզմաններ:
 
Interfax-ի փոխանցմամբ` ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկոն հայտարարել է, որ Հալեպի ազատագրված շրջաններում անցկացված առաջին հետազոտությունների արդյունքները կարող են ապշեցնել շատերին: 
«Հայտանաբերվել են տասնյակ սիրիացիների զանգվածային գերեզմաներ, որոնք ենթարկվել են վայրի խոշտանգումների: Շատերի մոտ բացակայում են մարմնի որոշ մասեր, մեծ մասը գնդակահարվել է հենց գլխից»,- ասել է նա: 
Բացի այդ, Ի. Կոնաշենկոյի խոսքերով` զինյալներից ազատագրված Հալեպի շրջաններում հայտնաբերվել է նաև զինամթերքի հսկայական յոթ պահեստներ,  որոնք կբավարարեին մի քանի հետևակային գումարտակ զինելու համար:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն