Պուտինը և Եգիպտոսի նախագահը քննարկել են օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը


Պուտինը և Եգիպտոսի նախագահը քննարկել են օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը

  • 29-12-2016 14:48:00   | Եգիպտոս  |  Հասարակություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթահ աս Սիսին քննարկել են մոտ ապագայում երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը:
 
gazeta-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: 
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Անդրադարձ է կատարվել ռուս-եգիպտական համագործակցության մի շարք արդի հարցերին և նախևառաջ մոտ ապագայում Մոսկվայի և Կահիրեյի միջև կանոնավոր չվերթների վերսկսման ծրագրին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից ավիաանվտանգության փորձագետները դեկտեմբերի 28-ին սկսել են ստուգել Կահիրեյի օդանավակայանը: Յոթ հոգուց բաղկացած ռուսական պատվիրակությունը Կահիրե է ժամանել դեկտեմբերի 27-ի երեկոյան: Նրանք ստուգումներ են անցկացնում աշնանը բացված երկրորդ տերմինալում: Ակնկալվում է, որ այն ծառայություններ կմատուցի ռուս զբոսաշրջիկներին երկու երկրների միջր օդային հաղորդակցությունը վերականգնելուց հետո: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play