Հայտնաբերվել է գլխուղեղի ցնցումն ախտորոշելու ճշգրիտ միջոցը


Հայտնաբերվել է գլխուղեղի ցնցումն ախտորոշելու ճշգրիտ միջոցը

  • 29-12-2016 17:08:22   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ում Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները գտել են գլխուղեղի ցնցման ճիշտ ախտորոշման միջոցը: gazeta-ի փոխանցմամբ` այդ մասին տվյալները հրապարակվել են Scientific Reports ամսագրում: 
 
Ուսումնասիրելով երեխաների ուղեղի արձագանքը ձայնային ազդակների նկատմամբ` գիտնականները հայտնաբերել են, որ գլխուղեղի ցնցում տարած և չտարած երեխաների արձագանքների միջև գոյություն ունի հստակ տարբերակում: 
Գլխուղեղի ցնցում տարած երեխաների մոտ նեյրոններն արձագանքել են միջինը երեք անգամ ավելի թույլ, քան առողջների մոտ: Ղեկավարվելով այդ դիտարկումներով` մասնագետները կարողացել են ճշգրիտ կերպով տարբերակել գլխուղեղի ցնցում տարած 90 և չտարած 95 տոկոս երեխաներին: 
Ներկայումս գլխուղեղի ցնումների մասին ենթադրությունները բժիշկներն անում են` հիմնվելով հիվանդի գանգատների վրա, արդյոք գլխի վնասվածքի ընթացքում ունեցել է հիշողության կորուստ, սրտխառնոց կամ գլխացավ: 
Նշվում է, որ ԱՄՆ-ում ամեն տարի գլխուղեղի ցնցում ստանում են սպորտով զբաղվող 1,6-3,8 մլն երեխա: Գլխուղեղի ցնցումը բացասաբար է անդրադառնում մարդու ճանաչողական, սոցիալական և էմոցիոնալ գործառույթների վրա, անգամ եթե դրանք լինում են առանց նախանշանների: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն