Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական հանրապետության անցնելու մասին օրինագծին


Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական հանրապետության անցնելու մասին օրինագծին

  • 30-12-2016 11:54:55   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայում սահմանադրության փոփոխության և նախագահական հանրապետության անցման մասին օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանական հանձնաժողովի կողմից: Այն խորհրդարանի 316 պատգամավորներին ներկայացրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
 
tass-ի փոխանցմամբ` օրինագծի համաձայն` վարչապետի պաշտոնը վերանալու է, իսկ գործադիր իշխանությունն անցնելու է նախագահին և փոխնախագահին: Ինչպես նաև խորհրդարանականների թիվը 550-ից ավելանալու է` հասնելով 600-ի, իսկ երկրի օրենսդիր մարմնում թեկնածուի տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: 
Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է, որպեսզի այն պաշտպանեն 330-ից ավելի պատգամավորներ, որից հետո սկսվելու է պատրաստությունները հանրաքվե անցկացնելու համար: Այն կարող է անցկացվել 2017 թվականի մարտին, եթե ձգձգումներ չլինեն: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային