ԱՄՆ սենատորները կողմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը


ԱՄՆ սենատորները կողմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը

  • 30-12-2016 12:21:24   | ԱՄՆ  |  Միջազգային

Մի քանի ամերիկացի կոնգրեսականներ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները համարում են անբավարար և հայտարարում, որ ջանքեր են գործադրելու դրանց ընդարձակման համար:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` սենատորներ` Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը համատեղ հայտարարել են, որ կոնգրեսի նոր կազմում իրենք բոլոր ջանքերը գործադրելու են, որպեսզի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ավելի խիստ լինեն: 
Նրանց կարծիքով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված պատժամիջոցները Ռուսաստանի համար այնքան էլ «մեծ գին» չեն ներկայացնում, որը նա վճարում է նախագահական ընտրություններում խառնվելու համար: 
The Hill-ը հաղորդում է, որ ՌԴ-ի նկատմամբ սահմանափակումների խստացման է փորձելու հասնել նաև սենատոր Բեն Կարդինը: 
2017 թվականի հունվարին նա մտադիր է քննարկման ներկայացնել համապատասխան օրինագիծը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային