Թաիլանդում զբոսաշրջիկներին տեղափոխող նավ է խորտակվել


Թաիլանդում զբոսաշրջիկներին տեղափոխող նավ է խորտակվել

  • 30-12-2016 15:55:51   | Թաիլանդ  |  Հասարակություն

Թաիլանդական Պատայա զբոսաշրջային շրջանում նավ է խորտակվել, որով զբոսանքի էին գնացել Հնդկաստանից ժամանած 23 զբոսաշրջիկներ: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել նախօրերին Սիամյան ծոցի ափերի մոտ: 
Նշվում է, որ նավում արտահոսք է սկսվում այն ժամանակ, երբ զբոսաշրջիկները վերադառնում էին Պատայայի մերձակայքում գտնվող ոչ մեծ կղզուց: Ուղևորները, որոնց թվում եղել են նաև երեխաներ, հայտնվել են խուճապի մեջ: Մոտակայքում հայտնված երկու զբոսաշրջային նավերը վերցրել են խորտակված նավի ուղևորներին: Հնդիկների մեծ մասը  կապտուկներ են ստացել, իսկ ափին տուժածներին բժշկական օգնություն է տրամադրվել և նրանք վերադարձել են իրենց հյուրանոցներ: 
Նավի խորդակման պատճառներն առայժմ հայտնի չեն, դեպքի վայրում հետաքննություն է իրականացվում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play