Ալեքսանդր Հարությունյանի երաժշտությունը համաշխարհային երաժշտափեղկերին


Ալեքսանդր Հարությունյանի երաժշտությունը համաշխարհային երաժշտափեղկերին

  • 10-01-2017 11:20:57   | Հայաստան  |  Մշակույթ

 
Այսօր դասական երաժշտության  առաջատար միջազգային թողարկող NAXOS GRAND PIANO ընկերությունը Առաջին անգամ թողարկել է Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն՝ ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, որում նաև ներառված են համաշխարհային պրեմիերաներ և հարությունյանական գլուխգործոցներ՝ “Երեք երաժշտական պատկեր” և “Վեց տրամադրություն” շարքերը, Պոլիֆոնիկ սոնատը, պրելյուդները, մանրանվագները և այլն:
 
Սկավառակը մոտ օրերս հասանելի կլինի աշխարհի մեծագույն երաժշտական խանութներում՝ Սինգապուրից մինչև Ֆրանսիա, Գերմանիայից՝ Արգենտինա: Փետրվար ամսից այն արդեն հասանելի կլինի նաև Հայաստանում:
Հիշեցնենք, որ NAXOS Grand Piano-ն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում “Հայկական հնգյակ”-ին՝ 2014թ. թողարկելով Հայկ Մելիքյանի սոլո-ալբոմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ամբողջական դաշնամուրային մենանվագ ստեղծագործություններին, որը մեծագույն արձագանք ստացավ համաշխարհային երաժշտական քննադատների և դասական երաժշտության սիրահարների շրջանում:  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play