Հալեպի բնակիչներն ավելի քան 3 հազար բաժին տաք սնունդ են ստացել


Հալեպի բնակիչներն ավելի քան 3 հազար բաժին տաք սնունդ են ստացել

  • 25-01-2017 12:36:12   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման Ռուսական կենտրոնն ավելի քան 3.8 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպ քաղաքի բնակիչներին: Վերջիններիս տեղավորել են քաղաքի արևելյան հատվածում և ապահովել 3 հազար բաժին տաք սննունդով, տեղեկացնում է Tass-ը:
 
Անցած օրվա ընթացքում Հալեպում տեղի է ունեցել վեց մարդասիրական գործողություններ, որոնցով աջակցություն է ցուցաբերվել է ավելի քան 3 հազար մարդու:
Բացի այդ, ռուսական զորքերը շարունակում են Հալեպի կենտրոնում տեղակայված շենքերի ականազերծման աշխատանքները:
Հիշեցնենք, որ ռուս սակրավորներն ականազերծել են ավելի քան 70 հա տարածք և 57 շինություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play