Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրենը վարպետության դասեր կտա Երևանում (Տեսագրություն)
10-02-2017 13:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Փետրվարի 10 -ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ պարավեստի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ ««Ստեպ»-ի մշակույթը աշխարհում և Հայաստանում. պարատեսակի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը. Զարգացման անհրաժեշտությունը. տարածման. ուսուցման հրատապ խնդիրները. Շոն Գավանի այցի նպատակը. միջազգային առաջնություններում և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները»։
Բանախոսներն են.
Շոն Գավանը - Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրեն
Արման Ղուկասյանը «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախագահ
Ստեփան Ղամբարյանը – Դերասան եւ բալետմաստեր. Հայաստանի ստեպի ֆեդերացիայի նախագահ «Դոփապարի» ֆեդերացիայի նախագահ
Շոն Գավանի մասին.
Շոն Գավանը - Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրենն է։ Նա ծագումով Շոտլանդացի է, բայց այժմ բնակվում է Հոլանդիայում և Իռլանդական պարերի դասեր է տալիս Հոլանդիայում և Գերմանիայում։
Շոնը սկսել է ուսումնասիրել իռլանդական պարերը 10 տարեկան հասակից, երբ դեռ բնակվում էր Շոտլանդիայում, իսկ այժմ նա արդեն հաջողակ ուսուցիչ է, և նրա աշակերտները բազում միջազգային մրցույթների հաղթողներ են։
Նա իռլանդական պարերի վարպետության դասեր է տվել Չինաաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելարուսիայում, Իռլանդիայում, Արգենտինայում, Չիլիյում, Ճապոնիայում և Ավստրալիայում։
Նրա պարողներից ոմանք ընդգրկվել են հանրահայտ «Riverdance» Իռլանդական պարերի խմբում՝ Մայքլ Ֆլեյտլի ղեկավարությամբ։
Իռլանդական պարերը այժմ հայտնի են ամբողջ աշխարհում շնորհիվ Իռլանդական «Riverdance» և «Lord of the Dance» պարային խմբերի կողմից կազմակերպած շոուներով,որոնք վերջին 20 տարիների ընթացքում ունեցել են միլիոնավոր հանդիսատես։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь