Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին (տեսանյութ)


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին (տեսանյութ)

  • 20-02-2017 18:00:51   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն



Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դանքնին:
 
Էդվարդ Նալբանդյանը և Ալան Դանքնը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին փոխայցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդակցությունների անցկացումը:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը Ալան Դանքնին ներկայացրեց անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին հասցված վնասը, ինչպես նաև հանգուցալուծման առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play