Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը տեղի կունենա Թբիլիսիում


Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը տեղի կունենա Թբիլիսիում

  • 24-02-2017 12:48:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Ուկրաինայի՝ կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի (ԿԱԱ) հետ համատեղ կկազմակերպի Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը, որը տեղի կունենա 2017թ. մարտի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Արևելյան Եվրոպայի՝ Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում:
 
Միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 200 մասնակից, այդ թվում` կաթնամթերք արտադրող առևտրային ֆերմերներ, վերամշակողներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներից, և պոտենցիալ ներդրողներ, միջազգային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:
Միջոցառումը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել կաթնամթերային անասնաբուծության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական և գործարար մոտեցումները, որոնք հիմնված են իրական դեպքերի և տարածաշրջանի՝ կաթնամթերք արտադրողների և ֆերմերների միությունների փորձի վրա: Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և այլ երկրների ամենահաջողված ֆերմերային տնտեսությունների մենեջերները և մասնագետները կբացահայտեն իրենց հաջողության գաղտնիքները: Նրանցից ոմանք արդեն հասել են տարեկան մեկ կովից ավելի քան 10 հազար լիտր կաթ արտադրողության մակարդակին, և արտադրողականության նման մակարդակի հնարավոր է հասնել նաև Վրաստանում:
Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում կներկայացվեն ՊԳԿ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ ծրագրի՝ «Վրաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտում սննդամթերքի անվտանգության բարելավում՝ կարողությունների ստեղծման միջոցով» հիմնական դրույթները, ինչպես նաև կներկայացվեն առաջարկություններ կաթնամթերքի բիզնեսի հետագա զարգացման վերաբերյալ:  
Կոնգրեսի երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Վրաստանում կաթնամթերք արտադրող առևտրային ֆերմաներ, որտեղ արդեն հաջողությամբ կիրառվում են առաջադեմ տեխնոլոգիաներ:  
Կովկասի՝ կաթմամթերքի միջազգային կոնգրեսը գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակման հարթակ կստեղծի տարածաշրջանի ֆերմերների և կաթնամթերային բիզնեսով զբաղվող այլ անձանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից կաթնամթերային բիզնեսի զարգացման ուղիներով:  
 
www.georgiandairy.org 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն