«Ամերիա» ՓԲԸ-ն ի թիվս ԱՊՀ իրավաբանական շուկայի մյուս<br /> առաջատարների ընդգրկվել է CIS LCN նոր մասնագիտական ցանցի կազմում<br />


«Ամերիա» ՓԲԸ-ն ի թիվս ԱՊՀ իրավաբանական շուկայի մյուս
առաջատարների ընդգրկվել է CIS LCN նոր մասնագիտական ցանցի կազմում

  • 10-11-2009 13:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինը առաջատար իրավաբանական ընկերություններ` Հայաստանից (Ameria), Ադրբեջանից (FINA LLP), Բելառուսից (Վլասովա, Միխել եւ գործընկերներ), Ղազախստանից (Aequitas), Ղրղզստանից (Kalikova & Associates), Մոլդավիայից (Turcan & Turcan), Ռուսաստանից (Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ), Թուրքմենստանից (ACT) եւ Ուկրաինայից (RULG Ukrainian Legal Group), հայտարարում են CIS Leading Counsel Network (LCN) նոր մասնագիտական ցանցի ստեղծման մասին: «Ամերիա» ՓԲԸ-ից ստացված հաղորդագրության համաձայն, CIS LCN-ն կընդլայնի այս արագ զարգացող տարածաշրջանի շուկայում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունները եւ թույլ կտա մասնակից ընկերություններին արդյունավետ աշխատանք իրականացնել հաճախորդների հաճախորդների հետ` իրենց ազգային իրավաբանական դաշտից դուրս: Ցանցը, որը գլխավորում է մասնակից ընկերությունների ղեկավարների թվից հաջորդականության կարգով, նպատակադրվել է ստեղծել միջազգային մասնագիտական չափանիշների եւ մասնակից ընկերությունների` իրենց ազգային շուկաներում ձեռք բերված առանձնահատուկ փորձի համադրությունը: Այս շուկաները միջազգաին ներդրումային հանրության համար շարունակաբար էլ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում: LCN-ի առաջին նախագահ է ընտրվել Իրինա Պալիաշվիլին` ուկրաինական RULG-Ukrainian Legal Group իրավաբանական ֆիրմայի նախագահը, ԱՊՀ երկրների իրավաբանական ընկերությունների ֆորումի հիմնադիրը եւ համանախագահը: Ֆորումն ամեն տարի հավաքում է իրավաբանական ընկերությունների ղեկավարներին ԱՊՀ երկրներից եւ ողջ աշխարհից: Սեպտեմբերի 28-ին կայացած LCN-ի հիմնադիր ժողովի պատվավոր հյուրերն էին Hengeler Mueller գերմանական առաջատար իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Օլեգ Լուզանովը եւ Bredin Prat ֆրանսիական առաջատար իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Պատրիկ Ջեւոլսկին, որոնք իրենց գործընկերների հետ կիսեցին Եվրոպայում գործընկերական ցանցի ստեղծման իրենց փորձը, որը հայտնի է Best Friends Network անվանումով եւ նմուշ է հանդիսանում LCN-ի հետագա զարգացման համար: LCN-ի մասնակիցներն ունեն արդյունավետ համագործակցության բազմամյա փորձ: Ցանցի ներքո նրանց միավորումը ժամանակով ստուգված այդ հարաբերությունները վեր կհանի մի նոր մակարդակի հարթության վրա, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել համատեղ աշխատանքային խմբերի ծառայություններ` դինամիկ զարգացող այդ տարածաշրջանի ամբողջ տարածքում: LCN-ի մասնակից ընկերությունների ռեսուրսների միավորումը կընդլայնի վերջիններիս հնարավորությունները օգտվելու իրավաբանական ընկերությունների գործունեության ոլորտում տեխնիկական հագեցվածության վերջին նվաճումներից, տվյալների կառավարման եւ կադրերի պատրաստման համակարգերից: Ավելին, նախատեսվում են ամենամյա կրթական ծրագրեր LCN-ի մասնակից ընկերությունների իրավաբանների համար, ինչպես նաեւ պարբերական սեմինարներ հաճախորդների համար, որոնց շնորհիվ վերջիններն աննախադեպ հասանելիության հնարավորություն կստանան ԱՊՀ տնտեսական տարածաշրջանի ազգային շուկաների մասին տեղեկատվությանը: Անդամակցությունը LCN-ին չի պարտադրում մասնակիցների համար համագործակցության բացառիկ պարտավորություններ: Նրանք կարող են հարաբերություններ հաստատել ցանցի անդամ չհանդիսացող ցանկացած ընկերության հետ: Տեղեկանք. «Ամերիա» ՓԲԸ Ամերիան հիմնադրվել է 1998թ., հանդիսանում է Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն: Այն հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավաբանական եւ ռազմավարական խորհրդատու եւ գործընկեր պետական եւ մասնավոր հատվածների հաճախորդների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Հարավային Կովկասի միջազգային կազմակերպությունների համար: «Ամերիա»-ն տրամադրում է խորհրդատվական ծառայություններ հինգ ուղղություններով` գործարար խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն, հաշվապահական եւ հարկային խորհրդատվություն, ֆինանսաներդրումային խորհրդատվություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play