Թշնամին այս գիշեր արձակել է շուրջ 1150 կրակոց, կիրառել նաև ականանետեր. Արցախի ՊԲ (լուսանկարներ)
27-02-2017 10:28:57 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1150 կրակոց:
Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացանք նաև, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: