Իրաքյան բանակը վերահսկողություն է սահմանել Մոսուլը Թալլ-Աֆարին կապող ճանապարհի վրա


Իրաքյան բանակը վերահսկողություն է սահմանել Մոսուլը Թալլ-Աֆարին կապող ճանապարհի վրա

  • 01-03-2017 14:09:30   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքյան բանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունների շրջանակներում վերահսկողություն է սահմանել այն ճանապարհի վրա, որն իրար է կապում Մոսուլ քաղաքը և Թալլ-Աֆար բնակավայրը:
 
tass-ի փոխանցմամբ` այդպիսով իրաքցի զինվորականները փակել են վերջին ճանապարհը, որով ծայրհեղականները կկարողանային լքել Մոսուլը: 
Նշվում է, որ Թելլ-Աֆարը, որը վերահսկում էր ԻՊ-ը գտնվում է սիրիական սահմանից ոչ հեռու: 
Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման ուղղությամբ իրականացվող ցամաքային գործողությունը սկսվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին: Հունվարի վերջին հրմանատարությունը հայտարարել էր Արևելյան Մոսուլի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու մասին:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play