Նոր մեղադրանք իրանցի զինվորականների կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի հասցեին
08-03-2017 14:21:24 | Իրան | Հասարակություն
Իրանցի զինվորականները նախորդ շաբաթ օրը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմածավային ուժերին պատկանող նավի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսանյութի իրենց տարբերակն են հրապարակել:
tass-ի փոխանցմամբ` այդ տարբերակի համաձայն` ամերիկացի ռազմածովայինները գործել են ոչ պրոֆեսիոնալ:
«Մարտի 4-ին` ժամը 10:20-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան նավը բրիտանական նավերի խմբի ուղեկցությամբ անցել է Հորմուզի նեղուցում գտնվող թույլատրելի հատվածը:
Նշվում է, որ այն շեղվել է միջազգային երթուղուց և ուղևորվել տվյալ շրջանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերի ուղղությամբ:
«Այդ վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում նրանք մոտեցել են մեր նավերին 550 մետր հեռավորության վրա»,- հաղորդել է «Զոլֆագար» 112-րդ բրիգադի առաջին պաշտպանական շրջանի ռազմածովային Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մեհդի Հաշեմին: