Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել Գերմանիային որոշել` Անկարան ընկեր է, թե թշնամի
08-03-2017 16:35:08 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիան գտնում է, որ Գերմանիայում թուրք քաղաքագետների ելույթների արգելքը չի համապատասխանում մարդու հիմնարար իրավունքներին:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին Բեռլինում հայտարարել է րտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք պետք է հարգենք միմյանց, մենք խնդրում ենք Գերմանիային որոշել, Թուրքիան իրենց համար ընկեր է, թե թշնամի»,- ասել է նա` հավելելով, որ Թուրքիան անհանգստանում է արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար:
Նա նաև նշել է, որ իր ելույթը Համբուրգում, որը պետք է կայանար նախատեսված դահլիճում, տեղի իշխանությունների ճնշման ներքո տեղափոխվել է Թուրքիայի հյուպատոսի նստվայր:
«Դա չի համապատասխանում Եվրամիության մարդու իրավունքների և հիմնարար արժեքներին»,- նշել է Մ. Չավուշօղլուն:
Վերջինս հաղորդել է, որ հանդիպումն իր գերմանացի գործընկերոջ հետ չորեքշաբթի կայացած հանդիպումն անցել է վստահության մթնոլորտում:
Նրա փոխանցմամբ` շուտով Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Թուրքիա: