Տուժողի հայրը շարունակելու է պահանջել որդու մահվան հետ կապված հանգամանքների լրիվ, բազմակողմանի, ոչ կեղծ եւ օբյեկտիվ քննության իրականացում (տեսագրություն եւ լուսանկարներ)
Տուժողի հայրը շարունակելու է պահանջել որդու մահվան հետ կապված հանգամանքների լրիվ, բազմակողմանի, ոչ կեղծ եւ օբյեկտիվ քննության իրականացում (տեսագրություն եւ լուսանկարներ)
15-03-2017 11:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Մարտի 15-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս։
Բանախոսներն են.
Լիպարիտ Սիմոնյան – Փաստաբան. ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Դավիթ Հունանյան – տուժողի հայր
Թեման՝ ««Էյ Ջեյ Էյ Հոյդինգ» ՓԲ ընկերության տարածքից (ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի)
չափագրումներ իրականացնող «Ջեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից 21 ամյա Լեւոն Հունանյանը կիրակի օրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ էլ մահացել։ Տուժողի հայրը շարունակում է պահանջել որդու մահվան հետ կապված հանգամանքների լրիվ, բազմակողմանի, ոչ կեղծ եւ օբյեկտիվ քննության իրականացում»։
Թեմայի մասին
Գործով քննիչը որոշում է ընդունել Լեւոն Հունանյանի մահվան հետ կապված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Քննիչի 07.12.2016թ-ի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից 17.12.2016թ-ին բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին: Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, նկատի ունենալով, որ նախաքննության ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: