«Կաթողիկոսը հայտնվել է անհարմար վիճակում. Աթեշյանը թքած ունի Մայր Աթոռի ու նրա որոշումների վրա». Սարգիս Հացպանյան (տեսագրություն)
28-03-2017 11:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Մարտի 28-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը։
Թեման՝ «2017թ. մարտի 15–ին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի ՏԵՂԱՊԱՀ ընտրված Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի իր պաշտոնը ստանձնելու հետ կապված արհեստական խոչընդոտներն ու Արամ Աթեշյանի թուրքական իշխանություններին ապավինելու գնով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն դեմ գնալու շարժառիթները։ Պոլսահայ համայնքում տիրող իրավիճակն ու Պատրիարքական Տեղապահի ընտրությունների արդյունքների հետ կապված զարգացումները»
Բանախոսներն անդրադառնալու և վերլուծելու են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հայ եկեղեցու պատմության ընթացքում աննախադեպ ու սկանդալային հայտարարության մասին Մայր Աթոռի «սեփականությունը» հանդիսացող ՇՈՂԱԿԱԹ հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը (https://www.youtube.com/watch?v=CdrMkeP48XI)։
Թեմայի վերաբերյալ.
«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանեանի ՀՀ Ոստիկանության Անձնագրերի և Վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին ուղղված հարցը վերաբերում է 9 տարուց ավելի ժամանակ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի աթոռը բռնազավթած իր ավազանի անունով Արթին Աթեշ, իսկ հոգևորական անունով Արամ Աթեշյանի ՀՀ–ում ստացած 10 տարվա Կացության Հատուկ Կարգավիճակի անձնագրին։
Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այս մարդու թուրքական անձնագրում անուն–ազգանունը՝ «Արթին Աթեշ» է։
Իսկ 2012 թ. օգոստոսի 7–ին ՀՀ Ոստիկանության ԱՎՎ կողմից նրան տրված անձնագրում, որը վավեր է մինչև 2020 թ. մայիսի 10–ը, անուն–ազգանունը «Արամ Աթեշյան» է գրված [տեսեք լուսապատճենը]։ Ի՞նչպես կարող է միևնույն մարդը 2 տարբեր անձնագրերում 2 տարբեր «անուն–ազգանուն» կրել։
Ահա և թուրքական անձնագրով «Արթին Աթեշ», իսկ ՀՀ ԱՎՎ կողմից տրամադրված 10 տարվա կացության հատուկ կարգավիճակի անձնագրով «Արամ Աթեշյան» անուն–ազգանունով նույն մարդու անձնագրի լուսապատճենը։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь