«Սիրիայի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ-ը Միջին Արևելքում կհայտնվի ևս մի երկարաժամկետ ճահճի մեջ». Բեռնի Սանդերս


«Սիրիայի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ-ը Միջին Արևելքում կհայտնվի ևս մի երկարաժամկետ ճահճի մեջ». Բեռնի Սանդերս

  • 08-04-2017 18:43:04   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Dreams Common» ամերիկյան թերթին, տեղեկացրել է Սիրիայի վրա ԱՄՆ կատարած հարձակման առնչությամբ Վերմոնտ նահանգից դեմոկրատական սենատոր Բեռնի Սանդերսի դիրքորոշման մասին.
«Թրամփը պետք է ԱՄՆ-ի ժողովրդին բացատրություն տա Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու իրական նպատակների և դրանց ու Սիրիայի պատերազմին վերջ տվող միակ տարբերակը համարվող քաղաքական լուծման ավելի ընդգրկուն նպատակների համատեղման ու համապատասխանեցման վերաբերյալ»,- ասել է Բեռնի Սանդերսը:
Սենատորը հավելել է, որ «Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներից քաղած դասերի համաձայն, պատերազմի մեջ ներքաշվելն ավելի հեշտ է, քան դրանից դուրս գալը»: Սանդերսն այն համոզմունքն է հայտնել, որ նման միջամտությունները վտանգավոր են ԱՄՆ-ի անվտանգության և տնտեսության համար, և որ «Թրամփը հետագայում, նախքան Սիրիայի կառավարության դեմ որևէ ռազմական քայլի դիմելը, պետք է Կոնգրեսի հավանությունը ստանա»:
Սենատորը նշել է նաև. «Սիրիայի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ-ն Միջին Արևելքում կհայտնվի ևս մի երկարաժամկետ ճահճի մեջ»:
Դժվար է ասել, թե նախագահին ողջամտության կոչող այս խոսքերը որքանով կհասնեն Թրամփի գիտակցությանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play