«Նորաձևության շաբաթ» միջոցառմանը կցուցադրվեն Հայաստանի և արտերկրներից ժամանած դիզայներների երեկոյան զգեստերի և աքսեսուարների հավաքածուները (տեսագրություն)
«Նորաձևության շաբաթ» միջոցառմանը կցուցադրվեն Հայաստանի և արտերկրներից ժամանած դիզայներների երեկոյան զգեստերի և աքսեսուարների հավաքածուները (տեսագրություն)
10-05-2017 11:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Մայիսի 10-ին ժամը 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքի և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոուի կազմակերպիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Բացառիկ «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու՝ Հայաստանի և արտերկրներից ժամանած ոլորտի հանրաճանաչ ներկայացուցիչների մասնակցությամբ, տարբեր դիզայներների հագուստի և աքսեսուարների հավաքածուների ցուցադրությամբ և վաճառքով։ Միջոցառման նպատակը, կազմակերպիչները, մասնակիցները, հետագա համագործակցության շրջանակները»։