Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները


Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

  • 19-05-2017 12:33:07   | Իրան  |  Միջազգային

 
Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրությունների կապակցությամբ բոլոր ընտրական տեղամասերը բացվել են վաղ առավոտյան: Interfax-ի փոխանցմամբ` քվեարկության տեղամասերը փակվելու են տեղական ժամանակով ժամը 18:00-ին, սական տեղի իշխանություններն ավելի վաղ հաղորդել էին, որ անհրաժեշտության դեպքում ընտրատեղամասերի աշխատանքային ժամը կերկարաձգվի: 
Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ` երկրի ներկայիս ղեկավար 68-ամյա Հասան Ռոուհանին, արդյունաբերության նախկին նախարար  70-ամյա Մուսթաֆա Հաշեմի Թաբան, Իրանի մշակույթի նախակին ղեկավար 70-ամյա Մուսթաֆա Միրսալիմը և 50-ամյա նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին: 
Ինչպես տեղեկացվում է, նախագահական ընտրություններում առաջին քվեարկողներից մեկը եղել է Ռոուհանին: 
Վերջինս քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժողովուրդն ընտրություններին իր մասնակցությամբ որոշելու է երկրի ճակատագիրը: 
Ռաիսին ևս քվեարկել է: Համաձայն վերջին հարցումների արդյունքների` հենց Ռոուհանիի և Ռաիսիի միջև է ընթանում հիմնական պայքարը նախագահական աթոռի համար: 
Ձայների հաշվարկը սկսվելու է կեսգիշերին, իսկ վերջնական արդյունքների մասին հայտարարվելու է 24 ժամվա ընթացքում ընտրական տեղամասերի փակումից հետո: 
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա  Ռահմանի Ֆազլին ավելի վաղ հաղորդել էր, որ քվերակության համար բացվել են 63 հազար ընտրական տեղամաս, որոնց աշխատանքին հետևելու են 70 դիտորդներ: Նա նաև հաղորդել է, որ անվտանգությունն ապահովելու են 350 հազարից ավելի անվտանգության ծառայակիցներ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play