ԱՊ-ն կից գործող Արբիտրաժային դատարանը արագ, առանց հավելյալ ծախսերի եւ դատական ատյաններին դիմելու կկարգավորի տնտեսական վեճերը
29-04-2011 15:33:09 | Հայաստան | Հայտարարություններ
Առեւտրաարդյունաբերական պալատին կից գործող Արբիտրաժային դատարանը հնարավորություն է ստեղծել գործարարների համար արագ, առանց հավելյալ ծախսերի եւ դատական ատյաններին դիմելու կարգավորել տնտեսական վեճերը: «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված Արբիտրաժային դատարանի գործունեությանը, կանոնակարգին, հայցադիմումների ընդունման ձեւին եւ այլ մանրամասներին ու առանձնահատկություններին կարելի է ծանոթանալ www.rea.am կայքի «Շարժական գույք» բաժնում տեղադրված «Արբիտրաժային դատարան» գովազդային բաններից այցելելով այդ կառույցի կայք:
Հիշեցնենք, որ REA.AM-ում տեղադրվում են մասնավոր անձանց հայտարարությունները անշարժ գույքի, շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայությունների վերաբերյալ, այդ ոլորտների նորությունները, բազային տվյալները, ինչպես նաեւ տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունների գովազդային առաջարկները։