Իրանական ընկերության հետ քննարկվել է Հայաստանում տոհմային ճտերի արտադրության կազմակերպման հարցը


Իրանական ընկերության հետ քննարկվել է Հայաստանում տոհմային ճտերի արտադրության կազմակերպման հարցը

  • 01-06-2017 17:08:20   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր ընդունել է իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերության հիմնադիր  տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆիին:
Հոսեյնղոլի Լոթֆին  տեղեկացրել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ:  
«ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և հայտնում մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրության  կազմակերպման ուղղությամբ», - նշել է փոխնախարարը:
 
Այնուհետև Աշոտ Հարությունյանը Հոսեյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առաջնային հարցերը, ինչպես նաև այս ոլորտում գործող օրենսդրական դաշտը: 
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դեպի ԵՏՄ շուկա: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է  բարձրորակ արտադրանքի ապահովման կարևորությունը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս:      
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play