Եգիպտական փոստը դադարեցրել է բոլոր գործողությունները Կատարի հետ


Եգիպտական փոստը դադարեցրել է բոլոր գործողությունները Կատարի հետ

  • 06-06-2017 16:38:26   | Եգիպտոս  |  Հասարակություն

 
Եգիպտական փոստը դադարեցնում է բոլոր գործողությունները Կատարի հետ կապված: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Արաբական հանարպետության փոստային բաժանմունքը: 
Ինչպես նշվում է, համապատասխան որոշումն ընդունվել է էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառով: 
Ավելի վաղ, ութ պետություններ` Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, Մալդիվյան և Մավրիկայի Հանրապետությունները հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, քանի որ վերջինս աջակցել է Դոհայի ահաբեկչությանը և ծայրահղական գաղափարախոսությանը, ինչպես նաև թշնամական քաղաքականություն և միջամտություն է ցուցաբերել արաբական պետությունների գործերի մեջ: 
Նշվում է, որ որոշ երկրներ էլ հայտարարել են այլ միջոցառումների մասին, այդ թվում ծովային և օդային հաղորդակցությունների դադարեցում, բանկային համագործակցությա սառեցում, Կատարի քաղաքացիների ու դիվանագետների արտաքսում:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play