Առևտրատնտեսական հարցերի քննարկում Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում


Առևտրատնտեսական հարցերի քննարկում Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում

  • 16-06-2017 11:26:03   | Իրան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ  Տարասյանը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ պարոն Քարբասիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալի աճը, երկու երկրներում գործող գործարարների համար նպաստավոր պայմանների ստեղծումը և առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը: 
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել փոխադարձ առևտրում առկա ոչ սակագնային կարգավորումների վերաբերյալ, ինչը կբարձրացնի երկու երկրների  գործարարների իրազեկվածությունը և կնպաստի արտահանման ծավալների աճին:
Էմիլ Տարասյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play