Հայաստանի եւ Լատվիայի նախագահները մասնակցեցին Մատենադարանի<br /> հիմնադրման 50-ամյա տարեդարձին նվիրված հանդիսությանը<br />


Հայաստանի եւ Լատվիայի նախագահները մասնակցեցին Մատենադարանի
հիմնադրման 50-ամյա տարեդարձին նվիրված հանդիսությանը

  • 09-12-2009 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 9-ին Երեւանում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն` նվիրված Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) հիմնադրման 50-ամյակին: Հանդիսությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, որ Մատենադարանը գործարար Սերգեյ Համբարձումյանի բարեգործության շնորհիվ շուտով կվերաճի նոր գիտահետազոտական խոշոր համալիրի` ներկայիս տարածքից 3 անգամ ավելի մեծով: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գոհունակություն հայտնեց, որ երկրի իշխանությունները խնամքով են վերաբերվում թարգմանական, գիտական եւ գրական մեծ ժառանգություն պահպանող Մատենադարանին:
Նոյյան տապան  -   Քաղաքական