Իրանը չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանից ժամանող զբոսաշրջային խմբերի համար
26-06-2017 14:59:17 | Իրան | Հասարակություն
Իրանի նախարարական խորհուրդը որոշում է կայացրել Ռուսաստանից Իրան ժամանող զբոսաշրջային խմբերի համար չեղարկել մուտքի վիզա ունենալու պահանջը:
Interfax-ի փոխանցմամբ` մուտքի արտոնագրի չեղարկման ռեժիմ նախատեսված է Ռուսաստանի և Պորտուգալիայի համար, սակայն մեկ պայմանով, որ այդ որոշումը փոխադարձ կլինի:
Նշվում է, որ սույն թվականի մարտի վերջին Ռուսաստանը և Իրանը Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել երկու երկրների զբոսաշրջային խմբերի համար մուտքի արտոնագրերը չեղարկելու մասին:
Ռոսստատի տվյալներով` 2016 թվականին Իրանից Ռուսաստան է մեկնել 67 հազար իրանցի, ինչը 89 տոկոսով ավելի է, քան նախորդ տարիներին: Իսկ Ռուսաստանից դեպի Իրան զբոսաշրջային հոսքը կազմել է 9,1 հազար մարդ: