Ըստ որոշ աղբյուրների Ռուսաստանում թմրամոլների թիվը հասնում է 650 հազարի, իսկ փորձագետների տվյալների համաձայն Ռուսաստանում թմրադեղ է ընդունում մոտ 2.5 մլն մարդ:
Անդրադառնալով այս խնդրին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չորեքշաբթի օրը հայտնեց իշխանությունների` թմրամոլության դեմ պայքարի նոր մարտավարության մասին: Թմրամոլությունը կանխարգելելու եւ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ՌԴ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել կառավարությանը, ըստ որոնց թմրադեղ օգտագործողը պետք է պատասխանատվության ենթարկվի եւ նրա բուժումը պետք է դառնա այլընտրանքային պատժամիջոց:
Այսպիսով, նոր մարտավարության նպատակը ոչ թէ թմրամոլին ձերբակալելն է, այլ բուժվել պարտադրելը: